Translate

суббота, 15 сентября 2012 г.

ԽՆԴԻՐ 1.

Խնդիր 1.

Կառուցել A և B կետերի երեք պրոյեկցիաներն ըստ նրանց կոորդինատների՝

x
y
z
A
13,5
16,5
20
B
33,5
-26,5
-13,5
 Լուծում.
Քանի որ A կետի երեք կոորդինատներն էլ դրական են, ապա այն գտնվում է 1-ին օկտանտում: X առանցքի վրա O կետից նշում ենք Oax հատվածը, որը հավասար է A կետի աբսցիսին (x կոորդինատին), ax կետից ուղղահայացներ են տարվում H և V հարթությունների վրա, a կետը ax-ից 16,5  (y կոորդինատ) հեռավորության վրա է, իսկ a' կետը - 20  (z): Մնացածը նայեք նկարի վրա...


понедельник, 20 сентября 2010 г.

Autodesk Inventor - Դաս1

Autodesk Inventor -ը դա մեքենաշինական տարածական նախագծման ծրագիր է: Այն ունի բոլոր հնարավորությունները 3D մոդելավորման և նախագծման համար: Այս ծրագրի օգնությամբ կարելի է.
  • Ստեղծել 2M և 3M էսքիզներ, շինվածքների տարածական մոդելներ և արդյունաբերական գծագրեր:
  • Ստեղծել փոփոխվող տարրեր, դետալներ, հավաքման միավորներ:
  • Ձևավորել շինվածքի բաղկացուցիչ մասերի կինեմատիկական պատկերները:
  • Ստանալ շինվածքի ամբողջական պատկերը` կարգավորելով բաղկացուցիչ մասերի տեսանելիությունը
  • Ղեկավարել մոտ 1000 դետալներից բաղկացած բարդ շինվածքները: Ստուգել նրա աշխատանքը:
  •  Ներմուծել և արտահանել տարածական մոդելները SAT, IGES, STEP, DWG (AutoCAD) ֆորմատներով:
  • Միևնույն նախագծի շրջանակներում աշխատել համագործակցության պայմաններում: Այսինքն` ինտերնետի օգնությամբ աշխատակիցները կարող են կազմակերպել նախագծի ընդհանուր օգտագործման հնարավորություն:

воскресенье, 19 сентября 2010 г.

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այստեղ տեղադրված են դասախոսությունների տեքստեր, ծրագրեր և գրքեր, որոնք կարող են օգնել ուսանողներին ուսուցման գործընթացում:
Տեղեկատու նյութերը պարբերաբար կավելացվեն:


ԳՐՔԵՐ

Adsk_Inventor_10_GetStart

ԾՐԱԳՐԵՐ

Autodesk Inventor 7.0



Ես սկսում եմ Autodesk Inventor մեքենաշինական նախագծման ավտոմատ համակարգի ուսուցման օնլայն դասախոսություններ: Դրանք կլինեն հաջորդ բլոգում, որը կոչվում է


Autodesk Inventor - Դաս 1